ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի միջազգային ճանաչման ժամանակն այսօր է

Արցախի միջազգային ճանաչման ժամանակն այսօր է
13.05.2016 | 12:22

Հայաստանն ու Արցախը միացյալ ուժերով կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները՝ ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հնարավորությանը, Կարեն Միրզոյանը շեշտեց. «Չէի սահմանափակի Արցախի ճանաչումը միայն Հայաստանով: Այսօր ժամանակն է Արցախի միջազգային ճանաչման համար: Արցախը պետք է ճանաչվի ոչ միայն Հայաստանի կողմից, այլև ողջ միջազգային հանրության: Դա լինելու է կարևորագույն գրավականը Արցախի անվտանգության ապահովման, զարգացման համար»:

Դիտարկմանը, որ ՀՀ կողմից ԼՂ-ն միակողմանի ճանաչելու պարագայում Ադրբեջանը սպառնում է պատերազմ սկսել, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Ադրբեջանի կառավարությունը, այսպես թե այնպես, հանդես է գալիս բազմաթիվ սպառնալիքներով: Մենք պետք է զսպենք Ադրբեջանի ռազմական նկրտումները բոլոր հնարավոր միջոցներով»:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ